Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հիսուս Քրիստոսի նորոգված դամբարանը առաջին անգամ կներկայացվի հանրությանը

Հիսուս Քրիստոսի նորոգված դամբարանը առաջին անգամ կներկայացվի հանրությանը
22.03.2017 | 10:51

Վերանորոգված դամբարանը, որտեղ, ինչպես համարվում է, խաչելությունից հետո դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը, մարտի 22-ին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում կներկայացվի հանրությանը, հայտնում է The Guardian-ը: Հույն գիտնականների և վերանորոգողների խումբը 10 ամսում ավարտել է վերականգնողական աշխատանքների մոտ 4 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը: Հոկտեմբերին քարե դամբարանը ծածկող մարմարե սալը բարձրացվել է վերջին 2 դարում առաջին անգամ, որը թույլ է տվել հետազոտելու Հիսուս Քրիստոսի թաղման ենթադրյալ վայրից քարի օրիգինալ մակերևույթը:

Վերանորոգումից հետո մարմարե սալի վրա փորվել է ոչ մեծ պատուհան, որպեսզի ուխտավորները կարողանան տեսնել այն քարի մակերևույթը, որի վրա ըստ ավանդության դրվել է Քրիստոսի մարմինը:

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ